«Ալիևն աշխատում է Էրդողանի հաղթանակի համար, այլապես նրա համար ամեն ինչ վատ կլինի». Ռոբերտ Ուստյան
1258
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 18:00
![]() Իլհամ Ալիևը հասկանում է, որ ինքը «ի նշան երախտագիտության իր մեծ եղբորը» պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի Ռեջեփ Էրդողանը վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության փորձագետ Ռոբերտ Ուստյանը։ RUSARMINFO-ի եթերում Ուստյանն ասել է, որ Ադրբեջանը Թուրքիայում ընկալվում է որպես կրտսեր եղբայր, և, ըստ Անկարայի դիրքորոշման, կրտսեր եղբայրը փորձանքի չբախվելու համար պետք է ամեն կերպ օգնի իր ավագ եղբորը՝ Թուրքիային: Ռոբերտ Ուստյանը նշել է, որ Ալիևի քաղաքականությունը մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված ընտրություններից առաջ պետք է իրականացվի թուրքական ներկայիս իշխանության շահերին համապատասխան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
