Թուրքիան մտադիր չէ հետաձգել նախագահական ընտրությունները
![]() Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում հետաձգել նախագահական ընտրությունները երկրաշարժերի պատճառով և կողմ են, որ դրանք անցկացվեն մայիսի 14-ին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Habertürk հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության և իշխող «Ժողովրդական դաշինք» կոալիցիայի մաս կազմող «Ազգային միաբանություն» կուսակցության աղբյուրներին։ Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ համապետական նախագահական և խորհրդարանական ընտրությունները չհետաձգվեն և անցկացվեն մայիսի 14-ին։ Ավելի վաղ ընդդիմադիր լրատվամիջոցները պնդում էին, որ թուրքական իշխանությունները կարող են տեղափոխել ընտրությունները իրենց երկրին պատուհասած ավերիչ երկրաշարժերի պատճառով։ Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները երկրում պետք է անցկացվեն հունիսի 18-ից ոչ ուշ։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
