Ռուսաստանը կրել է հսկայական կորուստներ. բրիտանական հետախուզություն
![]() Ռուսական բանակը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենամեծ կորուստներն է կրել Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ամենօրյա հետախուզական զեկույցում։ Գերատեսչությունը նման եզրակացություններ է արել՝ հիմնվելով Ուկրաինայի գլխավոր շտաբի զեկույցի վրա։ Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն օրական կորցնում է միջինը 824 զինվոր։ Սա ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարվա մարտից ի վեր։ Այն ավելի քան 4 անգամ գերազանցում է 2022 թվականի հունիս-հուլիսին գրանցված ցուցանիշը։ Ռուսական զոհերի թվի աճը, հավանաբար, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ պատրաստված անձնակազմի, ռազմաճակատում համակարգման և ռեսուրսների պակասով: Որպես օրինակ՝ բրիտանացի զինվորականները բերում են ռուս զինվորականների գործողությունները Ուգլեդարում և Բախմուտում։ ![]() ![]() |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12


