Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մոռանում ենք, թե Դուք քաղաքական ո՞ր ուժն եք հիմա ներկայացնում». Մամիջանյանը՝ Կոնջորյանին

245
Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 17:30
«Մոռանում ենք, թե Դուք քաղաքական ո՞ր ուժն եք հիմա ներկայացնում». Մամիջանյանը՝ Կոնջորյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ ընդդիմադիրներին ուղղված հայտարարությանը, ըստ որի՝ «եկեք ԱԺ, տետատետ հարցեր տվեք, պատասխանները լսեք, որովհետև ես իսկապես ինչ-որ պահի ձեր դեմքերը կմոռանամ»:

«Ձեր դեմքը կարծես ոչ մեկը չի մոռանում, բայց կա մի խնդիր. հաճախ մոռանում ենք, թե դուք ո՞ր քաղաքական ուժն եք հիմա ներկայացնում, որովհետև սկզբում ՀԺԱՄ կուսակցության երիտթևի ղեկավարն էիք, հետո Լուսավոր Հայաստանով պատգամավոր էիք, հիմա ոնց որ ՔՊ-ից եք»,- նշեց Մամիջանյանը: