Սեյրան Օհանյանը շարունակում է մնալ պատգամավոր. ի՞նչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր և քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին: Դատախազի միջնորդությունները լսելուց հետո ՔՊ-ականները միաձայն քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Ընդդիմությունը բոյկոտել էր թե՛ հարցի քննարկումը, թե՛ քվեարկությունը: Թեև Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց նա շարունակում է պահպանել իր պատգամավորական մանդատը և հանդիսանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար: Նրա պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի: Կալանքի համար դատախազը կրկին պետք է խորհրդարան գա և պատգամավորների համաձայնությունը ստանա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
