«Մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, այլ հետաձգել ենք այն»․ Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման մասին
742
Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 14:24
![]() «Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հարմար չգտանք մասնակցելու՝ ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ «Միևնույն է, չմասնակցելով հանդերձ, մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին՝ հեռավար կարգով։ Եվ ահա մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը ու հիմա քննարկման փուլում ենք»,– նշել է Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել և ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
