«Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել». Արսեն Բաբայան
![]() «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Երեկ, ԱԺ նիստում Սեյրան Օհանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակումից հետո, փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղին նկատեց, որ՝ «(...) Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում»: Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բառացի հայտարարեց՝ (...) «Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել»: Քննարկվող հարցը շատ հստակ կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, եթե հանցանքը կատարելուց հետո անցել է քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը, բացառությամբ այն դեպքում, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն՝ անձը պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնի, այն էլ՝ գրավոր: Նա պետք է շատ ուղիղ և շատ հստակորեն գրավոր արձանագրված առարկություն ներկայացնի, ոչ մի դեպքում չլինի այնպիսի իրավիճակ, որ անձը որևէ դիրքորոշում չհայտնի դրա վերաբերյալ ու քրեական հետապնդում հարուցվի: Հետևաբար, նույնիսկ այն պայմաններում, եթե Ազգային ժողովը գլխավոր դատախազին թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել, քանի որ ՕՐԵՆՔՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է այդպիսի մեղադրանքի հարուցումը»: Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
