ՄԱԿ-ի խաղաղապահներին ԼՂ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ
![]() ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի, քանի որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրը ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն լուծում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով, դժվարությունները ծագում են քաղաքական պատճառներով. «Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա» - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչը, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել՝ այնտեղ մուտք գործելու և կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու: |

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
11716:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
12015:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
14014:30
Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել
163Երեկ, 22:30
Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
133Երեկ, 15:18
«Օնիրա քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
111Երեկ, 12:12
