Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը

477
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 22:30
Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
«Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում Ռադմանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ պաշտոնատար անձանց հետ: