Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ազգությամբ 4 հայի մարմին է դուրս բերվել ավերակներից». Աբրահամ Գասպարյան

187
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 14:06
«Ազգությամբ 4 հայի մարմին է դուրս բերվել ավերակներից». Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հալեպում հարազատ, բարեկամ ունեցող մեր հայրենակիցներին.
- ավերիչ երկրաշարժը վնասներ է հասցրել հիմնականում Քալլասե, Հալեպի Բերդ և հյուսիս-արևմտյան շրջանների թաղամասերում,
- զգալի վնասներ են կրել հայաբնակ Ազիզիյե, Սուլեյմանիյե և Նոր Գյուղ թաղամասերը,
- այս պահի դրությամբ ազգությամբ 4 հայի մարմին է դուրս բերվել ավերակներից,
- Հալեպի նահանգում փլուզված շենքերի ավերակներից դուրս է բերվել 237 մարմին, կա ավելի քան 800 վիրավոր: թուրքիայում՝ 234 զոհ, 2340 վիրավոր,
- թուրքիայի Մալաթիայի շրջանում հաղորդվում է 2 հայի մահվան մասին,
- Սիրիայում 650, իսկ թուրքիայում 1800 շենք-շինություն է հավասարվել գետնին:
Սիրիային սահմանակից թուրքական Գազիանթեպում 7.9 մագնիտուդով հուժկու երկրաշարժն ընդհուպ զգացվել է մոտ 500 կմ հեռավորության վրա գտնվող Դամասկոսում, Բեյրութում և Իրաքում: Սա 1999թ. ի վեր թուրքիայում ամենահուժկու երկրաշարժն է:
Ցավակցում եմ զոհերի հարազատներին:
Պի՛նդ եղեք»: