Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ուզում եմ հասկանալ՝ սրա հայտարարության «լավատեսական» հիմքերը որոնք են». Վահե Սարգսյան

704
Շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ., 16:18
«Ուզում եմ հասկանալ՝ սրա հայտարարության «լավատեսական» հիմքերը որոնք են». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի գյուղացի երկաթի մի մեծ քանակություն է տանում դարբնի մոտ և պատվիրում՝ գութան կռել:
Դարբինը հալում է երկաթեղենը, ծեծում, կարմրացնում, շուռումուռ տալիս, փչացնում է երկաթը, ի վերջո՝ չի կարողանում գութան սարքել: Առաջարկում է՝ գոնե խոփ սարքել: Գյուղացին ճարահատյալ համաձայնվում է:
Դարբինը էլի է փչացնում երկաթը, խոփ էլ չի ստացվում, առաջարկում է՝ կացին սարքել: Ստացվում է այնպես, որ կացին էլ չի կարողանում պատրաստել, առաջարկում է՝ մի փոքրիկ դանակ կռել:
Գյուղացին ստիպված համաձայնվում է, բայց անորակ դարբինն էդ էլ չի կարողանում գլուխ բերել և առաջարկում է դանակի փոխարեն մի թշշիկ սարքել:
Գյուղացու հարցին՝ ի՞նչ պիտի անի էդ թշշիկով: Անտաղանդ, բայց խորամանկ դարբինն ասում է՝ թշշիկը կտանես տուն, կտաքացնես, հետո կգցես ջրի մեջ և... թըշշշշ....
Էն, որ սրանք Արցախից ու Հայաստանի Հանրապետությունից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա:
Ուղղակի մի հարց՝ արսենյան գուգո կոչվածը Հայաստանը «թշշիկացման» տանող էս հայտարարությունն անելիս չէ՞ր լսել իր նոր շեֆ նիկոլի հայտարարությունն առ այն, որ ինքը չգիտի, և հայտնի չէ Թուրքիային և Ադրբեջանին զիջելու սահմանագիծը:
Թե՞ ոստիկանատներում քարշ եկող որդով հայտնի սույն սուբյեկտը շեֆից թաքուն սեպարատ բանակցություններ է վարել Էրդողանի հետ, ով ասել է՝ գուգո ջան, Ղարաբաղը տվեք՝ հերիք է, ախպեր, գնա հանգիստ տղուդ գործերով զբաղվիր, ես քֆուր եմ ուտում, որ դրանից ավել բան չեմ պահանջի, Ջերմուկից էլ էս քանի օրը հետ կքաշվենք....
Լուրջ, ուզում եմ հասկանալ սրա հայտարարության էդ «լավատեսական» հիմքերը որոնք են, ըստ որի՝ եթե 120 հազար արցախցու զոհաբերենք, էն 3 միլիոնը կարող են ուրախ ֆռֆռալ...»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան