«Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Այսօր «Associated Press» լրատվական գործակալության հրապարակած արբանյակային լոսանկարն ուղղակիորեն հաստատեց, որ հունվարի 28-ին իսրայելական ԱԹՍ-ների հարձակման թիրախ դարձած արտադրամասի՝ Սպահանում գտնվող շենքի տանիքը շատ չնչին է վնասվել։ Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը և ապացուցեց, որ փոքր միջադեպից հակաիրանական լրատվամիջոցները փորձել էին ստեղծել, իբր, խոշոր հարձակման հետևանքով «աղետալի իրավիճակի» պատկեր՝ ազդելու ներիրանական տրամադրությունների վրա, ինչն ամբողջովին ձախողվեց։ Միջադեպը նաև ցույց տվեց, որ իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն, իրանական պետությունն ու հասարակությունը պատրաստ են քարոզչական հարձակումների, և այժմ ամենաուշագրավ հարցն այն է, թե երբ, որտեղ և ինչ ուժգնության պատասխան հարված կհասցնի Իրանը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
