Թուրքիան լողացող էլեկտրակայաններ կուղարկի Ուկրաինա
![]() Թուրքիան Ուկրաինային կմատակարարի 500 ՄՎտ հզորությամբ լողացող էլեկտրակայաններ, որոնք կկարողանան ծածկել 1 միլիոն տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի կարիքները, գրում է Anadolu-ն՝ վկայակոչելով թուրքական Karpowership ընկերության և Ուկրաինայի էներգետիկ ընկերության հուշագիրը։ «Լողացող էլեկտրակայաններն առաջարկում են արագ, հուսալի և ճկուն լուծումներ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների համար, և մենք պատրաստ ենք հնարավորինս արագ աջակցել Ուկրաինային»,- ասել է Karpowership-ի ներկայացուցիչ Զեյնեփ Խարեզին: «Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ենթադրվում է, որ 500 մեգավատ հզորությամբ լողացող էլեկտրակայանները կսկսեն օպերատիվ կերպով էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինայի բաշխիչ ցանցին»,- գրում է թուրքական գործակալությունը։ Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ կայանները տեղակայվեն Մոլդովայի ու Ռումինիայի նավահանգիստներում և այդ երկրների միջոցով էլեկտրաէներգիա կմատակարարեն ուկրաինական ցանցերին։ Այնուամենայնիվ, դա դեռ պետք է բանակցվի Ռումինիայի և Մոլդովայի իշխանությունների հետ: |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
