ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է տվել
![]() Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Քեռյանը մինչ ազատման դիմում գրելը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նախարարության վերնախավի հետ, ինչից հետո հրաժարականի դիմումում շատ վրդովված գրել է, որ իրեն համար ընդունելի չէ նախարար Ժաննա Անդրեասյանի նոր գործելաոճը: Լրատվամիջոցը կապ հաստատեց Կարեն Քեռյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն պատճառների մասին ավելի ուշ կխոսի, սակայն ընդգծեց, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս պահին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը, նրա համար անընդունելի է: Հարցին, թե խնդիրը կոնկրետ Ժաննա Անդրեասյանի հետ է կապված. թե ոչ, մեր զրուցակիցն ասաց.«Խնդիրը անձերով պայմանավորված չէ, խնդիրը նրանում է, թե ինչ գործողություններ են տեղի ունենում ու ինչ միջավայրում է տեղի ունենում, չնայած, որ ի վերջո գալիս է անձերի, բայց ով էլ որ լիներ այդ իրավիճակում, միևնույնն է, եթե նույն բանը արված լիներ իմ հանդեպ, ես նույն էի անելու»: Քեռյանի խոսքով՝ նախարարությունը որոշում է կայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեն և Գիտության կոմիտեն միացնելով ստեղծել նոր կառույց, որը կկոչվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, և սա է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել: «Այսինքն առանց իմ իմացության քննարկվել և մշակվել է նախագիծ, այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չէ, դա ինձ համար անընդունելի է»,- վրդովված հայտնեց նա: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
