Ինչո՞ւ քննական կենտրոններում տեսախցիկներ չկան
![]() Հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները: Հունվարի 15-ին «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից քննություն է հանձնել 738 դիմորդ, որից 284-ը՝ Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը՝ Երևանում, և 116-ը՝ մարզերում: Երևանի թիվ 189 ավագ դպրոցում, որտեղ քննություն են հանձնել «Քիմիա» առարկայից, դիմորդների ծնողները 168.am-ին փոխանցել են, որ չի եղել տեսախցիկ, ինչն արդեն կասկածանքի տեղիք է տալիս: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ միասնական քննություններ ձմռան ամիսներին առաջին անգամ են կազմակերպվում: Հայտագրումն ավարտվել է դեկտեմբերի 26-ին: «Այդ ընթացքում ամփոփվել է քննություն հանձնողների թիվն ըստ առարկաների, ըստ մարզերի: Բաշխումն արվել է, քննակենտրոններն են ընտրվել, որ ավելի ցածր առաստաղով, կոմպակտ սենյակներ լինեն, որովհետև դրանցում անհրաժեշտ ջերմություն պետք է ապահովվի՝ 2,5-3 ժամ անշարժ նստել-գրելու համար: Տեսախցիկներ դնել այս անգամ հրաժարվել ենք, որովհետև դրանք տեղադրելու համար մրցույթ պետք է հայտարարվեր՝ «Գնումների մասին» օրենքով, իսկ այդ ընթացակարգը ժամանակ է պահանջում, ինչը, օբյեկտիվ պատճառներով, չենք ունեցել: Բացի այդ, տեսախցիկները կարգով նախատեսված չեն, երբ եղել են, դրել ենք: Իսկ ծնողների մուտքը քննական կենտրոն արգելված է եղել միշտ՝ քննության ընթացքին չխանգարելու նկատառումով»,- մանրամասնեց ԳԹԿ մամուլի քարտուղարը: Հավելենք, որ հունվարի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
