Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
![]() Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն: «Քիմիա» առարկայի համար հայտագրվել է 738 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել է 718-ը: Բացակայել է 16 դիմորդ, իսկ 4-ը՝ հեռացվել: Քննությունը տևել է 3 ժամ: «Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 130 դիմորդից քննությանը մասնակցել է 129-ը: Քննությունը տևել է 2,5 ժամ: Քննական հարցաշարերի ճիշտ պատասխանները տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննությունից 5 օր հետո՝ հունվարի 20-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին (այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը), ժամը 9:00-18:00-ն: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
