Աշխարհի լավագույն կործանիչը՝ ըստ փորձագետների
![]() Ամերիկյան F-35 թռիչքային մարտական մեքենան աշխարհի լավագույն կործանիչն է, ըստ 19FortyFive-ի փորձագետների։ Փորձագետների կարծիքով՝ ամերիկյան կործանիչը լավագույն ընտրությունն է հնարավորությունների, գնի, պահպանման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ ունեցած եզակի ներդրման առումով։ Պորտալի տվյալներով՝ փորձագետների կասկածները փարատվել են երկու արևմտյան տերությունների՝ Կանադայի և Գերմանիայի՝ F-35-ների խմբաքանակ գնելու որոշումից հետո։ Կանադան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին առաջին երկրներից մեկն էր, որը հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրեց F-35-ի մշակման համար, սակայն Օտտավայի նոր կառավարությունը Ջասթին Թրյուդոյի գլխավորությամբ հետաձգեց ձեռքբերումը՝ հօգուտ բաց մրցակցության: Պորտալի տվյալներով՝ այս մրցույթի արդյունքները հաստատել են, որ F-35-ը գերազանցում է իր բոլոր պոտենցիալ մրցակիցներին։ Կանադան վստահ է, որ F-35-ը ներկայացնում է մեր երկրի լավագույն կործանիչը կանադացիների համար լավագույն գնով, մեջբերում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել խոշոր արտադրող Lockheed Martin-ի հետ՝ 127 F-35 կործանիչ գնելու համար։ Պայմանագրի գումարը կազմում է ավելի քան 7 մլրդ դոլար։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
