ԿԳՄՍ փոխնախարարի հովանու ներքո Գեղարվեստի ակադեմիայում պաշտոնեական կեղծիքով ընտրություն է եղել․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը: Մեր տեղեկություններով՝ Իսաբեկյանը միաձայն է ընտրվել, նրա թեկնածությանը հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ չի առարկել, ինչը, սակայն, խիստ մտահոգիչ ու տարօրինակ է, քանի որ, ըստ պահանջի, Իսաբեկյանն այդ պաշտոնում առաջադրվել, էլ ուր մնաց ընտրվել չէր կարող, և, հետևաբար, հանձնաժողովականների, այդ թվում՝ փոխնախարար Խզմալյանի մոտ հարցեր չառաջանալն առնվազն տաօրինակ է: Բանն այն է, որ 2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ»: Թեև անվանի նկարիչ Իսաբեկյանը տարիների փորձ, վաստակ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետևաբար ռեկտոր ընտրվել չէր կարող: Ի՞նչ է ստացվում. ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել: Հարցի մասով ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանի տեսակետը լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չարձագանքեց, նախարարության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին միայն գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: Սա, թերևս, նախարարության «թափանցիկ» աշխատելաոճի մասին է վկայում: Ի դեպ, տեղեկացանք, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում նախապես ներառված է եղել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցը (16-րդ հարցն է եղել), բայց կարճ ժամանակ անց հանվել է օրակարգից: Հուսանք՝ ապօրինությունը չի հաստատվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
