Ռուսաստանում հայտնել են Մակեևկայում զոհերի նոր թիվը
![]() Մակեևկայում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հրթիռակոծության ժամանակ ռուս զինվորականների զոհերի թիվը հասել է 89-ի․ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 63 զոհվածի մասին։ Զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։ Ռուսական ռազմական գերատեսչությունը որպես միջադեպի պատճառ նշել է զինվորականների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավերված արհեստագործական ուսումնարանի շենքի տեղում հայտնաբերված վիրավորները տարհանվել են հիվանդանոցներ։ «Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ապագայում նմանատիպ ողբերգական դեպքերը կանխելու համար։ Հետաքննության արդյունքներով մեղավոր պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության», - ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածից հետո մոտ 400 ռուս զինվոր է զոհվել։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
