Պուտինն ամանորյա շնորհավորանք է հղել ոչ թե Կրեմլի ֆոնին, այլ՝ շրջապատված զինվորականներով
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը նկարահանվել է ոչ թե Կրեմլի ֆոնին, ինչպես արվում էր ավանդաբար, այլ զինվորականներով շրջապատված։ Շնորհավորական խոսքի սկզբում պետության ղեկավարն ասում է, որ 2022 թվականը «ռուսական հասարակության հզոր կոնսոլիդացիայի» տարի էր։ Իր ամանորյա ուղերձում ՌԴ նախագահն ասել է, որ 2022 թվականը կարևոր քայլերի ժամանակ էր՝ ուղղված երկրի լիակատար ինքնիշխանության ձեռքբերմանը․ «Դա դժվարին, անհրաժեշտ որոշումների, Ռուսաստանի համար լիարժեք ինքնիշխանություն ձեռք բերելու ուղղությամբ ամենակարևոր քայլերի տարի էր», - ասել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով, տեղի ունեցած իրադարձությունները դարձան ռուսաստանցիների ընդհանուր ապագայի և իրական անկախության հիմքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր մենք պայքարում ենք դրա համար, մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին մեր պատմական տարածքներում, Ռուսաստանի Դաշնության նոր շրջաններում, մենք միասին կառուցում և արարում ենք»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ գլխավորը Ռուսաստանի ճակատագիրն է և հայրենիքի պաշտպանությունը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
