Ո՞վ է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ժաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն և ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։ Նա մինչ 2018-ին պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր։ Սակայն խորհրդարանում հարեց ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմին։ Ակնհայտ է, որ շատ է ուզում գործադիր տեղափոխվել՝ նրա անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն կրթական պաշտոնի համար։ Հարությունյանը լոբբինգ է անում նրա թեկնածությունը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
