Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

Ինչու է Պուտինը գնում Բելառուս. ամերիկացի փորձագետների վարկածը

866
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 12:24
Ինչու է Պուտինը գնում Բելառուս. ամերիկացի փորձագետների վարկածը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփորձի զիջումներ ստանալ ռուս-բելառուսական ինտեգրման հարցում: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցում։

Ինչպես նշվում է ISW-ում, Լուկաշենկոն արդեն տեղեկատվական պայմաններ է ստեղծում ռուսական ինտեգրացիոն պահանջները մերժելու համար, ինչպես դա արել է տասնամյակներ շարունակ։ Լուկաշենկոն ընդգծել է, որ «Բելառուսը մեզանից բացի ոչ ոք չի ղեկավարում», և որ Բելառուսը պատրաստ է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, սակայն նրանց կապերը «միշտ պետք է բխեն նրանից, որ մենք ինքնիշխան և անկախ պետություն ենք»։