Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
![]() Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
