«Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ պետական այցն սկսել է կոշտ հայտարարություններով». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ պետական այցն սկսել է Բայդենի տնտեսական քաղաքականության հանդեպ կոշտ հայտարարություններով: Շաբաթներ առաջ Սպիտակ տունը հռչակեց գնաճի զսպման քաղաքականություն, որում մեծ ծավալի ներդրումներ է նախատեսում, այսպես ասած, էկոլոգիապես մաքուր արդյունաբերությունում, այդ թվում՝ նաև արտադրություններին պետական աջակցությամբ: Եվրոպայում այդ քաղաքականությունը դիտարկում են իրենց տնտեսության դեմ՝ համարելով, որ ԱՄՆ-ն, ըստ էության, գործում է պրոտեկցիոնիզմի սկզբունքով և սուբսիդավորում իր արտադրողներին, ինչից տուժելու են եվրոպացի արտադրողնները: «Ես չեմ ուզում լինել շուկա ամերիկյան ապրանքների համար, որովհետև մենք էլ արտադրում ենք այդ նույն ապրանքներից», կոնգրեսականների և գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Դուք այդ քաղաքականությամբ գուցե կլուծեք ձեր խնդիրները, բայց կխորացնեք իմ խնդիրները, ասել է Մակրոնը, նշելով, որ Ֆրանսիայում էլ կա միջին խավ, որն ունի աշխատանքի կարիք: Մեզ համար այս հարցերը բոլորովին «հեռու» չեն, որովհետև արևմտյան հավաքականության «իդիլիայի» մեր տպավորությունը որքան հաճելի է ականջի համար, նույնքան կարող է տհաճ հետևանքներ ունենալ, եթե լինի քաղաքական որոշումների կամ անելիքների մշակման հիմքում: Բանն այն է, որ այդ խորքային տնտեսական դիմակայությունն է նաև թելադրում քաղաքական վարքագիծ մեծ խաղատախտակի վրա, այդ թվում՝ նաև մեզ արդեն անմիջականորեն, մոտիկից առնչվող որոշումներ տեսքով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18