ԿԳՄՍ նախարարի հրամանը կվերախմբագրվի միայն սովորողների՝ տրանսպորտային ծառայությունների ծախսի փոխհատուցման մասով. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2020 թ.-ի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում: Այդ փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները հստակեցվել են: Գերատեսչությունը պարզաբանում է, որ հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների համար փոխհատուցում ստացող սովորողների մասին տեղեկատվության թվայնացմամբ, ուստի նոր կարգավորումներ են նախատեսվելու: Ըստ նախագծի հիմնավորման, մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի կարգավորումներից, որով սահմանված է մանկավարժների համար տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում: Առաջարկվող փոփոխությամբ վերախմբագրված հրամանով կկարգավորվեն միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
