«Ջրամբարի ափերը բացվել են՝ այնտեղ կուտակված աղբն ակներև դարձնելով». Սամվել Պիպոյան
4451
Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 11:00
![]() Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Նորից Երևանյան լճի մասին։ Ներկայում լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով։ Արդյունքում ջրամբարի ափերը բացվել են՝ այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով։ Կարծում եմ, որ պետք է տվյալ առիթը բացը չթողնել և ջրամբարի ափերից հարկավոր է աղբն արագ հավաքել մինչև ջրի նոր ամբարումը։ Շատ ցանկալի կլիներ, որ դա արվեր քաղաքապետարանի կողմից՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ինչն առավել արդյունավետ կդարձներ մաքրման աշխատանքները։ Բնականաբար, խրախուսվում է նաև կամավորների մասնակցությունը»։ Աղբյուրը` Սամվել Պիպոյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
