Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վարուժան Ավետիսյանը կրկին Նուբարաշենի բանտում է». ԱԺԲ

258
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 16:24
«Վարուժան Ավետիսյանը կրկին Նուբարաշենի բանտում է». ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ Վարուժան Ավետիսյանը այս պահին կրկին Նուբարաշենի բանտում է: Նա կարճատև բուժզննում է անցել Էրեբունի բժշկական կենտրոնում և կրկին տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ:
Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պահանջն է՝ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:
Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում , այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:
Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»:

Աղբյուրը`   ԱԺԲ