Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց». ԱԺԲ

172
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 15:42
«Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց». ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ըստ հավաստի տեղեկությունների Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:
Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:
Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում , այնպես և ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձև սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:
Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»: