Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Գարիկ Մարտիրոսյանը չի աջակցում իր պապի անունը կրող դպրոցին»․ Ո․ Սարգսյան

7110
Շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ., 23:54
«Գարիկ Մարտիրոսյանը չի աջակցում իր պապի անունը կրող դպրոցին»․ Ո․ Սարգսյան

.Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Գարիկ Մարտիրոսյանը չի աջակցում իր պապի անունը կրող դպրոցին
2012թ․ սեպտեմբերի 1-ից Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի առջև հառնում է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ 1960թվականին վաստակավոր ուսուցչի կոչմանը արժանացած, այդ դպրոցի երկարամյա տնօրեն Մկրտիչ Մարտիրոսյանի կիսանդրին: 2012թ․ սեպտեմբերի 29-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումը, որին ներկա չէր Գարիկ Մարտիրոսյանը: Արձանի բացման արարողության ժամանակ ընթերցվեց Գարիկ Մարտիրոսյանի հեռագիրը, ուր նա շնորհակալություն էր հայտնում իր պապի վաստակի նկատմամբ ցուցաբերված գնահատականի համար: Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի աստղերից է, հարուստ մարդ է։ Արձանի բացումից 10 տարի է անցել։ Գարիկ Մարտիրոսյանը Իջևան այցելությունների ժամանակ երբ այցելում է իր պապի հուշարձանին, չի մտնում պապի անունը կրող Իջևանի թիվ 5 դպրոցի տարածք, ուսուցչանոց, որպեսզի հետաքրքրվի, թե այդ մեծ դպրոցը չլուծված ինչ խնդիրներ ունի և ինքն ինչով կարող է օգնել այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այդ մասին լրագրողիս հայտնեցին Իջևանի թիվ 5 դպրոցից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան