Չեխիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է՝ որպես «ահաբեկչական ռեժիմ»
![]() Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ռուսաստանի կառավարության ռեժիմը ահաբեկչական է ճանաչել։ Այս մասին հայտնում է Ceske noviny-ն։ Բանաձևին կողմ են քվեարկել հանձնաժողովի 14 պատգամավորներից 12-ը։ Պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և, մասնավորապես, հարձակումները խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների և հիմնական ենթակառուցվածքների վրա։ Նրանք նշել են, որ հարձակումների վերջին ալիքի հիմնական թիրախը եղել են կառավարական գրասենյակներն ու էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները Ուկրաինայի մեծ հատվածներում, որոնց զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ։ Պատգամավորների խոսքով՝ հրետակոծությունը հանգեցրել է մի քանի շրջաններում էներգիայի, ջրի ու ջերմամատակարարման կրճատմանը կամ դադարեցմանը և վտանգել է խաղաղ բնակչության կյանքը։ Բանաձևում հանձնաժողովը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ ստեղծված ռուսական զորքերի և այլ զինված կազմավորումների գործողությունները, ըստ Եվրոխորհրդարանի պատգամավորների, համապատասխանում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նշաններին, և մեղավորները պետք է պատժվեն։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
