«Բարձր պաշտոնյաներին չեն ատեստավորում, բայց ճոխ պարգևատրում են». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բարձր պաշտոնյաներին չեն ատեստավորում, բայց ճոխ պարգևատրում են Տեղի է ունեցել ուսուցիչների ատեստավորման հերթական փուլը: Ատեստավորման իրավունք ունեցող 29 հազար 441 ուսուցչից ատեստավորման համար գրանցվել է ընդամենը 3886-ը, ատեստավորվել է մասնակիցների 66 տոկոսը։ ԿԳՄՍ նախարար Դումանյանի խոսքերով՝ 30 տոկոսի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 տոկոսը, 40 տոկոս՝ մասնակիցների 17 տոկոսը, և 50 տոկոս՝ 6 տոկոսը։ Ինչո՞ւ պետական բարձր պաշտոնյաների համար պարտադիր ատեստավորում չի անցկացվում։ Նրանցից շատերը չունեն իրենց պաշտոններին համապատասխան բարձրագույն կրթություն, իրենց աշխատանքում ցածր արդյունավետություն ունենալով, պետական բյուջեից ստացած բարձր աշխատավարձից զատ, պարբերաբար մեծ պարգևավճարներ են ստանում։ Այդ պարգևատրումները քաղաքական կոռուպցիա են՝ օրինականության քողի տակ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
