Գազի գնի շուրջ բանակցությունը կավարտվի միութենական պետություն մտնելով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Որոշակի սպասում կա, որ Հայաստանի ներկայիս անորոշ, խոցելի վիճակում հնարավոր է, որ գազի մատակարարման հարցում քաղաքական կոմպոնենտ ի հայտ գա, և Ռուսաստանը գազն օգտագործի որպես Հայաստանի հնարավոր արևմտյան կողմնորոշման դեմ ուղղված ճնշման գործիք։ Մանավանդ, որ խոսակցություններ կան, թե Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց պարտքի մեծ հաշիվ է ներկայացրել։ Այս մասին օրերս հայտարարել էր «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներին ՌԴ-ն այդ նույն գազը վաճառում է խմ-ն 1500 դոլարով, 1335 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ եթե տարեկան բերում ենք 2 մլրդ խմ գազ, ապա ստացվում է, որ Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ 600 մլն դոլարի սուբսիդիա է ստանում ՌԴ-ից՝ ամսական 220 մլն դոլար։ Այս հաշվարկներն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ապացուցելու, թե որքան վտանգավոր է վեկտորի փոփոխությունը, և ինչ կարող է հետևել մեր արևմտամետ խաղերին։ Հասկանալի է, որ այս բարեգործությունը գին ունի։ Նման լավություն Վ․ Վ․ Պուտինն անում է նաև Բելառուսին։ Իսկ Բելառուսը միութենական պետության մաս է կազմում և Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հայաստանը նաև ԵԱՏՄ-ի մեջ է, որտեղ հատուկ մաքսատուրքեր չկան, և մենք դրանից էլ ենք օգտվում։ Եվ ամենակարևորը՝ օգտվում ենք 2013 թվականի օրենքից, որով մեր նկատմամբ սահմանված է կիրառել գազի գնի այն գործակիցը, որը գոյություն ունի Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։ 2013 թվականի պայմանագիրը կնքվել է 30 տարով, այսինքն՝ գործում է մինչև 2043 թվականը, սակայն, ըստ այդ պայմանագրի, կողմերը կարող են ցանկացած պահի այն խզել՝ 6 ամիս առաջ միմյանց նախազգուշացնելով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հիմա ֆորսմաժորային իրավիճակում եմ, եւ առաջարկել Հայաստանին՝ նոր գին պայմանավորվել։ Այս նոր գինը, Հայաստանի հակառուսական խաղերի պարագայում, հավանաբար, կմոտենա եվրոպականին։ Այս դեպքում էլ Բագրատյանը հաշվարկ ունի․ եթե մեզ մոտ գազի գինը մոտենա միջազգայինին, ապա կենսամակարդակի անկումը կդառնա 30 տոկոս, իսկ աղքատությունը կանցնի 50 տոկոսից։ Ինչ խոսք, այս պարագայում մեզ, անշուշտ, նոր բանակցություններ են պետք ՌԴ-ի հետ և նոր բանակցություն՝ գազի գնի շուրջ։ Բայց չի բացառվում, որ այդ բանակցության ավարտը լինի նոր միութենական պետության մեջ մտնելը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06