«Առաջարկում ենք վարչապետին՝ կանգնեցնել գործընթացը». ռեկտոր
![]() Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն այսօր բողոքի երթ են իրականացրել Երևանում: Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը լրագրողի հետ զրույցում նշել է․ «Նպատակն է՝ առաջարկով դիմել ՀՀ վարչապետին՝ այս գործընթացը կանգնեցնելու և մասնագիտական խումբ ձևավորելու համար, որը կարող է ծրագիր մշակել բուհերի արդյունավետության բարձրացման, և եթե դա պահանջում է բուհերի միավորում՝ նաև միավորման, բայց այդ հանձնախմբում ներառել բուհերի ներկայացուցիչներին և դրանից հետո միայն բաց- հրապարակային քննարկում ունենալ։ Պետք է կասեցնել կառավարության հատվածային որոշումների ընդունումը, որոնք հիմնավորված և քննարկված չեն։ Նախարարությունը մեզ փոխանցեց Կառավարության որոշման նախագիծը, որը մենք չունեինք մեր տրամադրության տակ, բայց նախագիծը համալսարանի աշխատակազմի և ուսանողության կողմից ընդունելի չէ»։ Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի՝ համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
