Խնդրի չլուծման դեպքում Բրյուսովի ուսանողները Կառավարության շենքի դիմաց պահանջելու են հանդիպում վարչապետի հետ
![]() Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել բուհերի միավորման որոշման դեմ։ Ուսանողներից Էդգարն իր ելույթի ընթացքում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ճեպազրույցին․ «Այն պատասխանները, հիմնավորումները, որոնք տվեց ԿԳՄՍ նախարարը, բավարար չեն․ իրեն հարցնում են՝ շենքը փոխվելո՞ւ է, ասում է՝ ոչ, դասախոսները փոխվելո՞ւ են, ասում է՝ ոչ, ինչ-որ բան փոխվելո՞ւ է, ասում է՝ ոչ, ուղղակի անունն է փոխվելու։ Ուրեմն՝ ինչի՞ համար են այս փոփոխությունները, մենք այս հարցն անպայման բարձրացնելու ենք գիտական խորհրդի նիստին, եթե պարոն Դումանյանը չգա, ապա թող ուղիղ եթերը բացի, նստի, լսի։ Մեզ չեն հարցրել, ասել, որ՝ «գիտեք, երեխեք ջան, այսպիսի բան ենք պլանավորում, դուք կուզե՞ք, որ այսպես լինի, ինչ առաջարկություններ ունե՞ք»։ Սա առաջին փորձն է մեզ ձուլելու, որից հետո կձուլեն մնացածին, որովհետև իրենց պետք չեն առանձին իրավագիտակից ուսանողներ, իրենց պետք է ուսանողական մի զանգված, որ լսելու են այն, ինչ իրենց հրամցնելու են ու ոչ մի հարց չեն տալու»։ Ակցիայի մասնակիցը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից համալսարանից դուրս՝ արդեն Կառավարության շենքի դիմաց, պահանջելու են հանդիպում ոչ թե նախարարի, այլ վարչապետի կամ աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որովհետև եթե նախարարն իրենց արհամարհում է, իրենք պետք է խոսեն իր վերադասի հետ։ Նաև հայտնել է, որ համալսարանի փորձառու դասախոսների օգնությամբ մշակվելու է օրինագիծ, որը որպես քաղաքացիական նախաձեռնություն ուղարկվելու է ԱԺ։ |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
18726.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
20225.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21522.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20520.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16320.07.2026, 14:12
