«Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարկվել է. ռեկտորը տեղյակ է եղել». Վահրամ Դումանյան
![]() «Զարմացած եմ ռեկտորի հայտարությամբ, որ դա եղել է իր համար անակնկալ: Ավելի շատ լիազոր մարմնի համար է եղել անակնկալ, որ իրենք այդ հարցը ընդգրկել են օրակարգ: Ես լավ եմ հիշում՝ վերջին քննարկումը այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 9-ին, նույնիսկ ժամը կարող եմ ասել: Երեք բուհի ռեկտորների հետ անձամբ ես եմ հանդիպել նախարարությունում, և ասվել է, որ կա նման գաղափար: Գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարվել է դա, բայց ես ասել եմ՝ հնարավոր է այդ գաղափարը մտնի գործնական փուլ»,- լրագրողների հետ ճեպազրուցում՝ անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան համալսարանի՝ Ֆիզկուլտ ինստիտուտին միավորելու հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Շարունակելով խոսքը՝ Դումանյանն ասաց. «Նշված բուհի ռեկտորն ինձ ասաց, որ իր ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն հոկտեմբեր ամսին պետք է հայտարարվի մրցույթ: Ես ասացի՝ քանի որ նման գաղափար ունենք, որքանո՞վ է հիմնավորված մրցույթ անցակացնել, եթե մենք այդպիսի գործընթաց պիտի սկսենք»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
33319.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
16618.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
12717.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15117.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15517.08.2026, 17:12
