Քալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը
935
Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ., 13:00
![]() Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Քալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից: «Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են մեր ցավի և պատմության միտումնավոր ժխտմանը: Այսօր երկրի խոշորագույն նահանգը պարտավորություն է վերցրել ամեն տարի հիշել Ցեղասպանության հետևանքները: Մենք հիշում ենք բոլորին, որոնք ցեղասպանությունների զոհ են դարձել: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կրում են ցեղասպանությունների հետևանքները»,- ասել է Նազարյանը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
