Վրաստանը դատապարտել է հանրաքվեները Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում
![]() Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ինքնահռչակ «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում», Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեները։ «Վրաստանը դատապարտում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից կազմակերպված անօրինական հանրաքվեները»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանրաքվեները համարել է «Ուկրաինայի տարածքները բռնակցելու փորձեր»՝ այն անվանելով անընդունելի։ «Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հիշեցրել է նախարարությունը։ Երեքշաբթի ավելի վաղ հանրաքվեների անցկացումը դատապարտել էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
