«Ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից». Կարապետ Պողոսյան
![]() «Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն. քիչ առաջ ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից, Շիրակի մարզպետի կողմից հրահանգ է իջեցվել, բոլոր դպրոցներում մանխոր անցկացնել, խստագույնս հետևել. ● մանկավարժները, ոչ մի դեպքում չանդրադառնան վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն ● չխոսել հայ-թուրքական հարաբերություններից, կամ արտահայտվել միայն դրական ● պատմության ուսուցիչներին հրահանգված է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90-ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ: Ուստի սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր պարտականությունն է հայեցի դաստիարակել մատաղ սերնդին, Ձեր աշակերտները պարտավոր են իմանալ այն ամենը, ինչը կօգնի դրսևորվել իրական հայ... Առաջարկում եմ չենթարկվել ներկա անհայրենիք ու ստոր պաշտոնյաների հրահանգներին, չդառնալ ուրացման և դավաճանության գործիք: Միևնույն ժամանակ հավաստիացնում եմ, որ կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին, և թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը Ձեզ հալածի, Ձեր հայ լինելու համար... Իսկ բոլոր նրանք, ովքեր կգնան ուրացման ճանապարհով, շատ կարճ ժամանակում անձնական պատասխանատվության կենթարկվեն: ՁԵՐ իրական կոչումն է ՀԱՅ մնալն ու ՀԱՅ դաստիարակելը»: Աղբյուրը` Կարապետ Պողոսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
