«Հիվանդ երևակայության արդյունք է, որ ԵՊՀ-ն կարող է դառնալ հյուրանոց». նախարար
![]() Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններին, հայտարարեց հետևյալը. «Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»: Կառավարության այսօրվա նիստից հետո ԿԳՄՍ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ակադեմիական քաղաքի գաղափարը մտնում է գործնական փուլ, կլինեն նաև տարբերակված մոտեցումներ: «Վստահ եղեք՝ ԵՊՀ շենքը կմնա ԵՊՀ շենք.... Որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է, լուրջ մարդկանցից երբևէ չեմ լսել, որ ԵՊՀ-ն կարող է դառնալ հյուրանոց, սրանից անլուրջ միտք հնարավոր չի կրթական դաշտում պատկերացնել»,- նշել է Վահրամ Դումանյանը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
