«Մինչև 2018թ. ուսուցիչ էին հեռացնում իբր թե քաղաքական հայացքների համար և ուսուցիչը դառնում էր մասնագետ»․ Հովհաննես Իշխանյան
![]() Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչև 2018թ. ուսուցիչ էին հեռացնում իբր թե քաղաքական հայացքների համար և ուսուցիչը դառնում էր մասնագետ։ Ինչպե՞ս։ Ազատություն ռադիոներով, իրավապաշտպանի դիմակ հագած գործակալներով թմբկահարում էին ուսուցչի անունը, աստղ էին սարքում «հալածյալին», նա էլ աստղի ճառագումից դառնում էր լրագրող, հրապարակախոս։ Այդպես եղավ Կարպիս Փաշոյանի հետ։ Դպրոցից հեռացրին կամ սարքեցին իբր հեռացրել են, ու Հայաստանն ստացավ ևս մի դիլետանտ հրապարակախոսի ու լրագրողի, որն առիթ-անառիթ անիմաստություններ էր շաղ տալիս ազգային նպատակներում ներդրում ունեցած մարդկանց մասին։ Հիմա դավաճաններով պաշարված Հայաստանում փորձառու դասախոս մասնագետների են հեռացնում, որոնք նաև ազգային նպատակներին ներդրում ունեցող գործիչներ են, անիմաստության շարանից՝ Արամ Մանուկյանը վանում ա, Համբիկ Սասունյան զղջացել ա, որ թուրք դեսպան ա սպանել, ապրիլյանի հերոսն անկահասակ դեմքով էր, սկի չի էլ հասկացել ինչ ա կատարվում: Նրանք են՝ Էդգար Ղազարյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Եղել է դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ Ռուբեն Մելիքյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Եղել է արդարադատության նախարարի տեղակալ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան։ Սերժ Սրապիոնյան, Բանասիրական գիտությունների թեկնածու։ Եղել է Սփյուռքի նախարարի տեղակալ։ Իհարկե, թմբկահարում ու լուր չկա Ազատություն լրտեսակայաններում ու իրավապաշտպանի դիմակ հագածների մոտ, որովհետև Արցախն ու Սյունիքը հանձնելու համար անհրաժեշտ է դիլտենտներին աստղ սարքել, որոնք իրենց ոչ կոմպետենտ հալով ի վիճակի են ազգային հարցերում ներդրում ունեցողների մասին հիմարություններ տարածել։ Այսպիսով, ում Արամ Մանուկյանը վանում ա, «մասնագետ» են սարքում, ով Արամ Մանուկյանին պատվում ա, հեռացվում ա, տասնամյակների հայկական փորձն ու կրթությունը թուրքերի ներկայաուցիչների ու ազատություն ռադիոների և նախանձ շարժողն ա և թշամին: Զորակցությունս մասնագետ դասախոսներին ու նրանց ուսանողներին, Հայաստանը նորից կդառնա մասնագետների երկիր ու կընկնի իր բնական վիճակի մեջ»: Աղբյուրը` Հովհաննես Իշխանյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
