«Տասը խորհուրդ ուսանողներին». Ռուբեն Մելիքյան
![]() Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Տասը խորհուրդ բոլոր ուսանողներին՝ 1. Սովորե՛ք ճանաչել ինքներդ ձեզ։ Մշտապես եղեք ներքին երկխոսության մեջ։ Ազնիվ եղեք հայելու առջև։ Դրա անունը կարող եք դնել խիղճ, ներքին ձայն՝ կարևոր չէ։ Թող հենց ձեր իսկ խիղճը լինի ձեր թիվ մեկ դատավորը։ 2. Սովորե՛ք մտածել։ Մի՛ կարծեք, թե մտածելը պարզունակ բան է։ Ուշադրություն դարձրեք ձեր մտապրոցեսին ու սովորեք խուսափել մտքի սխալներից դատողություններում ու եզրահանգումներում։ 3. Սովորե՛ք աճել։ Երբեք մի սահմանափակվեք ունեցած աշխարհայացքով։ Գրքեր կարդացեք, ֆիլմեր դիտեք, երաժշտություն լսեք։ Կասկածեք։ Փնտրեք։ 4. Սովորե՛ք չհիասթափվել։ Կուռքեր մի՛ ստեղծեք, որ հետո չհիասթափվեք։ Սահմանափակեք ձեր ոգևորությունը։ 5. Սովորե՛ք հարգել։ Եթե բոլորը ձեր պես մտածեին, կյանքը կլիներ անհետաքրքիր։ Վիճեք, բայց հարգանքով։ Անգամ եթե կռվում եք, մի՛ կորցրեք հարգանքը։ 6. Սովորե՛ք երազել։ Առանց երազանքների կյանքը տաղտկալի է։ Ճիշտ երազանքներ ունեցեք։ 7. Սովորե՛ք լռել։ Խոսեք, երբ կարևոր է։ Կարծիք հայտնեք, երբ տեղյակ եք։ Հարգե՛ք ձեր լռությունը։ 8. Սովորե՛ք գնահատել։ Զանազանեք թացը չորից, արժեքավորը՝ աղբից, հավերժականը՝ անցողիկից։ Լավ սովորեք։ 9. Սովորե՛ք չչարանալ։ Հարվածներն ընդունեք արժանապատվորեն։ Մի՛ թունավորեք ինքներդ ձեզ ատելությամբ։ 10. Սովորե՛ք չընդունել ուրիշի խորհուրդները։ Այդ թվում՝ սրանք։ Ձևավորե՛ք ձեր Սահմանադրությունն ինքնուրույն։ Միևնույն է՝ դուք խորհուրդ լսող չեք»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ աշխատանքից ազատումներ չկան. «Ժողովուրդ»
14709.01.2026, 09:30
«Ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու»․ բաց նամակ՝ ԳԹԿ-ին
14608.01.2026, 10:36
«Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
19107.01.2026, 21:12
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը
16607.01.2026, 18:30
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14807.01.2026, 14:42
«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
21613.12.2025, 00:06
