«Պետական բյուջեի առյուծի բաժինը ծախսվել և ծախսվում է Երևանում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Վաղը մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Ավանդաբար Տավուշի մարզի Բարեկամավանի, Աճարկուտի և այլ գյուղերի դպրոցներում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ են գործում, իսկ Երևանի դպրոցների դասասենյակներում աշակերտների մեծ քանակի պատճառով շնչելու օդ չկա: Տավուշի դպրոցներում տարբեր առարկաների ուսուցիչների, հատկապես՝ մասնագետ ուսուցիչների պակաս կա, որը մասամբ է հագեցվում։ Տավուշի մարզի սահմանամերձ շատ գյուղերի՝ Արծվաբերդի, Բարեկամավանի, Ոսկեվանի, Սարիգյուղի և այլ դպրոցների շենքերը նորոգման կարիք ունեն, սակայն այդ նպատակով պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում։ Տարիներ շարունակ տարփողվում էր Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման մասին, սակայն իրականում պետական բյուջեի փողերի առյուծի բաժինը ծախսվել և ծախսվում է Երևանում։ Հայաստանը նման է թզուկի, որի մեծ գլուխը՝ Երևանը, հառնում է տկար մարմնի վրա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
