Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 5-ը
![]() Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը՝ սահմանված ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշմամբ և 2022 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման հավելվածով․ 1) հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը). 2) ձկան և խեցգետնի տեսակը. 3) չափաքանակը. 4) օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը). 5) օգտագործման ժամանակահատվածը. 6) որսամիջոցները. 7) ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը. 8 ) ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները։ Փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարության կայքէջում http://env.am համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 օրվա ընթացքում: Դիմումի և հայտի ձևեր՝ https://bit.ly/3ToLK3L «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
