Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից
![]() Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից: Լուրը Էդգար Ղազարյանը ստացել է այսօր: Այդ առիթով նա «Առավոտ»-ին ասել է. «Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը, որը գտնվում է ապօրինի ընդհանուր կառավարման վիճակում, քանի դեռ համալսարանի կառավարման խորհրդում նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը համաձայն սահմանադրության, իրավունք չունի որևէ այլ պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ հասարակական հիմունքներով պաշտոն, բայց շարունակում է ապօրինաբար մնալ այդ երկու պաշտոններում, որտեղ համալսարանի ռեկտորը մարդ է, որը հայտնվել է գրագողության սկանդալային պատմությունների մեջ և ԲՈԿ-ի որոշմամբ զրկվել այդ գիտական աստիճանից գրագողության ապացուցված փաստերով և ԲՈԿ-ի նախագահի որոշումը չեղարկվել է միայն նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական որոշմամբ, իսկ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կասկածելի է իրավական իմաստով և գտնվում է դատարանում, որ համալսարանի կառավարման ամբիոնում ամբիոնի վարիչ էին ընտրել մի մարդու, որը ամբիոնի վարիչի թեկնածու լինելու իրավունք չուներ, ի վերջո, որոշել են ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
