«Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում». Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեն «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան և չի ավարտել։ Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 և ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաև 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը և եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը: – Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա: - Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, և բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, և որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող: – Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել եւ այդ պատճառով չի հաղթահարել քննությունները եւ դուրս է մնացել համալսարանից։ - Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել: – Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին: - Կարծում եմ՝ մեկ սեմեստր, և հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս ևս մեկ քննություն և երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց: Մանրամասները՝ թերթի համարում: |

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ աշխատանքից ազատումներ չկան. «Ժողովուրդ»
14709.01.2026, 09:30
«Ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու»․ բաց նամակ՝ ԳԹԿ-ին
14608.01.2026, 10:36
«Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
19107.01.2026, 21:12
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը
16607.01.2026, 18:30
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14807.01.2026, 14:42
«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
21613.12.2025, 00:06
