ՔՊ-ական պատգամավորին հեռացրել են բուհից. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ քացի տալով, պարզվում է՝ բուհ է ընդունվել, բայց չի ավարտել։ Նա 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Մեզ ասացին՝ քննությունները չի կարողացել հանձնել: Հավանաբար, չի կարողացել սերտել Սահմանադրության իրավունքն ու պետության և իրավունքի տեսությունները և դուրս է մնացել բուհից՝ չստանալով մագիստրոսի դիպլոմ։ Սլավոնականից հաստատեցին այս տեղեկությունը, որը երևում է նաև ԱԺ-ում տեղադրված նրա կենսագրականում։ Այնտեղ գրված է՝ ընդունվել է, բայց ավարտելու մասին տեղեկություն չկա։ Մեր ձեռքին է Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրությունը․ «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
