Մթնոլորտային աղտոտվածության ցուցանիշը՝ ըստ վերջին ստուգումների
![]() «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Պայթյունի վայրից 5մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ: Պայթյունի վայրից 10մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ: Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների․ օգոստոսի 16-17 Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։ Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկոքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։ Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48

