Երևանում ամենաաղտոտված օդը Արշակունյաց պողոտայում է՝ Կրկեսի մոտ․ ահազանգում են մասնագետները
![]() Չկա այդպիսի շաբաթ, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը չհայտարարի՝ մասնավորապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացվում են 5 անշարժ դիտակայանների և 42 շարժական դիտակետերի միջոցով։ Դիտակայանները թեպետ խորհրդային միությունից են ժառանգվել և կիսաարդիականացվել, արձանագրում են ՝ օդում ինչ-որ բան այն չէ: Նախորդ տարի օդի աղտոտվածության գերազանցումները այնքան հաճախ են կրկնվել, որ փոխվել է տարեկան միջին ցուցանիշը՝ բարձրանալով մոտ 1.2 անգամ: Երևանում ամենաաղտոտված օդը Արշակունյաց պողոտայում է՝ Կրկեսի մոտ: Մասնագետը, սակայն, ընդգծում է՝ քաղաքի շատ հատվածներում դիտակետեր չկան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի խոսքով՝ ներկայումս օդի աղտոտվածությունը Երևանում գերազանցում է թույլատրելի չափը մինչև 4 անգամ: Սա դեռ այն դեպքում, երբ անհրաժեշտ սարքերի բացակայության պատճառով փոշու փոքր մասնիկները չեն դիտարկվում: Մինչդեռ դրանք ամենավտանգավորն են. կարող են անգամ արյան մեջ ներթափանցել:
Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
