«Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, անկման աճն է». Բաբկեն Հարությունյան
1778
Շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ., 00:12
![]() «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը. «Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի բաժնում այս տարի 1 ուսանող է ընդունվել(4 տարի առաջ էլ էր 1 հոգի ընդունվել) ԵՊՀ-ի Քիմիայում՝ 2, աշխարհագրականում՝ 3, մի շարք բաժիններում էլ՝ 0։ Այս տարի նախորդի համեմատ ընդունվողների թիվը պակասել է մոտ 1500-ով և կազմել 7000-ից քիչ ավել։ Հասկանո՞ւմ ենք չէ, որ տարեկան 1 ուսուցիչ պատրաստելը, 2 և 3 քիմիկ ու աշխարհագրագետ, տասնյակ մասնագիտությունների գծով էլ մասնագետներ չպատրաստելը, քանի որ նույնիսկ 1 հոգի չի դիմել պետական բուհ, ինչ աղետալի հետևանքներ է ունենալու։ Չենք հասկանում, որ հասկանայինք, այս օրվան չէինք հասնի։ Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, դա անկման կամ ավելի ճիշտ՝ կործանման տեմպի աճն է»։ Աղբյուրը` Բաբկեն Հարությունյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
