Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Խնդիրը 20 տարի է լուծում չի ստանում»․ Ոսկան Սարգսյան

1526
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 23:36
«Խնդիրը 20 տարի է լուծում չի ստանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «20 տարի այդ «վթարները» շարունակվում են
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։
Շուրջ 20 տարի ես գրում եմ, որ Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկություններից թունավոր արտանետումներ են տեղի ունենում Դեբեդ գետ, որի պատճառով Դեբեդը մոխրագույն տեսք է ստանում, Դեբեդի հովտում գետի ջրերով ոռոգվող պտղատու ծառերը չորանում են, Նոյեմբերյանի հռչակավոր դեղձի մեջ ծանր մետաղների պարունակությունը բազմիցս գերազանցում է թույլատրելի նորման։ Իսկ պտղի մեջ ծանր մետաղները քաղցկեղի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ։ Խնդիրը նոր չէ, սակայն շուրջ 20 տարվա մեջ լուծում չի ստանում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան